Հայերեն

Նախագծի մասին

«Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում (ՐԻՖԱՅՆ)»-ը Էրազմուս+ ծրագրի Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման եռամյա նախագիծ է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Այն համակարգում է Վիեննայի կիրառական գիտությունների BFI Վիեննա համալսարանը և իրականացվում է կոնսորցիումի անդամ տասը բարձրագույն ուսումնական հաստատությունների (բուհ) կողմից 2017-2020թթ. ընթացքում: ՐԻՖԱՅՆ նախագծի նպատակն է խթանել վեց մագիստրոսական կրթական ծրագրերի որակը և կիրառականությունը Հայաստանում և Մոլդովայում՝ նպատակամետ բարեփոխումների միջոցով: Ֆինանսներ առարկան ընտրվել է, քանի որ այն առանցքային է տնտեսական զարգացման համար և այս ոլորտում հմուտ շրջանավարտները հավասարապես պահանջված են բիզնես ոլորտներում և պետական կառավարման ոլորտներում:

ՐԻՖԱՅՆ նախագծի թիրախային խմբերը և շահակիցները կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.

  • ֆինանսներով հետաքրքրված բուհեր և դասախոսներ՝ կոնսորցիումի ներսում և կոնսորցիումից դուրս (տեղական, տարածաշրջանային, ազգային և եվրոպական մակարդակում),
  • ֆինանսներով հետաքրքրված ուսանողներ՝ կոնսորցիումի ներսում և կոնսորցիումից դուրս (տեղական, տարածաշրջանային, ազգային և եվրոպական մակարդակում),
  • ֆինանսական ոլորտի աշխատաշուկայի ներկայացուցիչներ (տեղական, տարածաշրջանային և ազգային մակարդակում),
  • բարձրագույն կրթության քաղաքականության մշակողներ և մասնագետներ (ազգային և եվրոպական մակարդակում):

Գործողություններ և աշխատանքային պլան

ՐԻՖԱՅՆ նախագիծը կազմված է ինը աշխատանքային փաթեթներից (ԱՓ) և գործողությունները կիրականացվեն չորս փուլերով:

Փուլ I: Բարեփոխումների առանձին ռազմավարությունների մշակում

Առաջին փուլում կմշակվեն բարեփոխումների առանձին ռազմավարություններ յուրաքանչյուր մագիստրոսական կրթական ծրագրի համար (ԱՓ1): Սա ներառում է թիրախավորված հարցումներ տեղի գործատուների շրջանում՝ բացահայտելու համար այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք պահանջվում են շրջանավարտներից: Ավելին, կրթական ծրագրի, դասավանդման մեթոդաբանությունը/ մանկավարժական մոտեցումները և առարկաների բովանդակությունը նույնպես կվերանայվի: Այս արդյունքների հիման վրա հատուկ ուղենիշեր կմշակվեն կրթական ծրագրերի արդիականացման համար:

Փուլ II: Կրթական ծրագրի բարեփոխում

Երկրորդ փուլում Հայաստանում և Մոլդովայում Ֆինանսների մագիստրոսական կրթական ծրագրերը կբարեփոխվեն՝ հիմնված ԱՓ1-ի արդյունքների վրա: Կրթական ծրագիրը կնորացվի ֆինանսների ոլորտում վերջին միջազգային զարգացումների և աշխատաշուկայի տեղական պահանջների հիման վրա (ԱՓ2): Ավելին, վերջնարդյունքները և դասավանդման մեթոդաբանությունը կվերանայվեն:

Փուլ III: Բովանդակության, դասավանդման մեթոդների և դիդակտիկ մոտեցումների բարեփոխում

Երրորդ փուլում կնորացվի Ֆինանսների առարկաների բովանդակությունը և կմշակվեն նոր առարկաներ (ԱՓ3)՝ ԱՓ1-ի և ԱՓ2-ի արդյունքների հիման վրա: Բացի այդ, այս փուլի ընթացքում ԵՄ բուհերը կիրականացնեն երկու ինտենսիվ վերապատրաստման դասընթաց Հայաստանի և Մոլդովայի 48 դասախոսների համար (ԱՓ4): Այս վերապատրաստումների թիրախը կլինեն դասավանդման մեթոդները, դիդակտիկ մոտեցումները և ֆինանսների ոլորտում համապատասխան թեմաները:

Փուլ IV: Բարեփոխված կրթական ծրագրերի իրականացում

Չորրորդ փուլում Հայաստանի և Մոլդովայի՝ կոնսորցիումի անդամ համալսարանները կսկսեն իրականացնել արդիականացված մագիստրոսական կրթական ծրագրերը (ԱՓ5): Ծրագրերը կշարունակեն գործել նախագծի ավարտից հետո և շրջանավարտների առաջին ալիքը կավարտի ուսումնառությունը 2021թ. ամռանը: ԱՓ8-ը ապահովում է նախագծի կայունության ռազմավարության իրականացումը և հետագա համագործակցության համար համաձայնագրերի կնքումը:

Ուղեկցող գործողություններ

Նախագծի արդյունքների հնարավոր առավելագույն որակի ապահովման նպատակով բոլոր փուլերն ուղեկցվում են որակի ապահովման միջացառումներով (օրինակ՝ գնահատումները Արտաքին խորհրդատվական խորհրդի կողմից): Բացի այդ, շահակիցների լայն ներգրավվածությունն ապահովելու նպատակով բոլոր փուլերն ուղեկցվում են տեղեկատվության տարածման և արդյունքների կիրառման թիրախավորված գործողություններով: Սա, օրինակ, ներառում է տեղեկատվության տարածման համար նախատեսված աշխատաժողովները և երկու ամփոփիչ համաժողովները (Քիշնևում և Երևանում) (ԱՓ7): Եվ վերջապես, բոլոր փուլերը կապակցվում են նախագծի շարունակական կառավարմամբ (ԱՓ9) և համակարգմամբ Վիեննայի կիրառական գիտությունների BFI համալսարանի և աշխատանքային փաթեթների ղեկավարների կողմից:

Նախագծի արդյունքները

ԱՓ1: Մագիստրոսական ծրագրերի վերանայում

  • Բարեփոխման ուղենիշեր Հայաստանի համար
  • Բարեփոխման ուղենիշեր Մոլդովայի համար

ԱՓ2: Կրթական ծրագրի բարեփոխում

  • Բարեփոխված կրթական ծրագրեր Հայաստանում
  • Բարեփոխված կրթական ծրագրեր Մոլդովայում

ԱՓ3: Դասընթացի նյութերի մշակում

  • Նոր և թարմացված դասընթացների առաջին խումբ
  • Նոր և թարմացված դասընթացների երկրորդ խումբ

ԱՓ4: Համալսարանի դասավանդողների վերապատրաստում

  • Վերապատրաստման առաջին ինտենսիվ ծրագրի
  • Վերապատրաստման առաջին ինտենսիվ ծրագիր

ԱՓ5: Բարեփոխված մագիստրոսական ծրագրի իրականացում

  • Նախապատրաստում նախագծի մեկնարկին
  • Կրթական ծրագրի իրականացման առաջին տարի
  • Ուսանողների՝ կարիերայի խորհրդատվության միջոցառումներ

ԱՓ6: Որակի ապահովում

  • Որակի ապահովման ձեռնարկ
  • Որակի վերահսկման հաշվետվություններ, QAG
  • Որակի վերահսկման հաշվետվություններ, IAB

ԱՓ7: Տեղեկատվության տարածում և արդյունքների օգտագործում

  • Նախագծի կայք (www.reforming-finance.eu)
  • Տեղեկատվության տարածման տեղական աշխատաժողովներ
  • EAIE-ի համաժողովին մասնակցության հայտ
  • Ամփոփիչ համաժողովներ

ԱՓ8: Կայունության խթանում

  • Կայունության ռազմավարություն
  • Հետագա համագործակցության պայմանագրեր

ԱՓ9: Նախագծի կառավարում

  • Գործընկերային պայմանագրեր
  • Տարեկան կոորդինացիոն հանդիպումների արձանագրություններ

Նախագծի նպատակը

Նախագծի գլխավոր նպատակն է բարելավել Հայաստանում և Մոլդովայում ֆինանսների վեց մագիստրոսական ծրագրերի որակն ու համապատասխանությունը՝ թիրախավորված բարեփոխումների միջոցով: Ֆինանսներ առարկան ընտրվել է, քանի որ այն առանցքային է տնտեսական զարգացման համար և այս ոլորտում հմուտ շրջանավարտները հավասարապես պահանջված են բիզնես ոլորտներում և պետական կառավարման ոլորտներում: Միաժամանակ, ուսումնասիրությունները բացահայտել են բովանդակության, դասավանդման մեթոդաբանության, մանկավարժական մոտեցումների բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչպես նաև կրթական ծրագրերն աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու կարիքը:

Նախագիծը, մասնավորապես, թիրախավորել է հետևյալ նպատակները.

  1. բարեփոխել ֆինանսների վեց մագիստրոսական կրթական ծրագրեր՝ հաշվի առնելով տվյալ ոլորտում վերջին միջազգային զարգացումները,
  2. խթանել մագիստրոսական կրթական ծրագրերի որակն ու համապատասխանությունը՝ նորացված դասավանդման նյութերի մշակման միջոցով,
  3. խորացնել դասավանդող անձնակազմի հմտություններն ու կարողությունները՝ դասավանդման նորարարական մեթոդների և ֆինանսների ժամանակակից թեմաների վերաբերյալ վերապատրաստումների միջոցով,
  4. բարելավել մագիստրոսական ծրագրերի համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին: